Рубрика: Գրականություն

Եղիր այն փոփոխությունը ,որը ուզում ես տեսնել աշխարհի մեջ🌎✨

Այս աշխարհը լի է բազմատեսակ մարդկանցով: Մարդկանց մեծ մասը ինչպես նաև ես, ապրելով մեկ տեղ երազում ենք այնպիսի աշխարհի մասին, որտեղ ամեն բան մեր պատկերացմամբ է, ամեն բան բարի է: Բայց երբեմն ամեն բան չէ, որ կա և լինում է մեր ցանկությամբ: Իսկ եթե ուզում ենք որևէ բան փոխել աշխարհում, և դարձնել այնպես ինչպես մենք ենք ցանկանում, ապա պետք է փոփոխությունը սկսել մեզանից: Այսինքն հարկավոր է նախ փոխել մեր վատ հատկանիշները, վատ բնավորությունը, փոխել ինքներս մեզ, և օրինակ ծառայել մեր շրջակա աշխարհի համար: Եթե մենք փոխենք ինքներս մեզ, ապա դրա հետ նաև կփոխվի մեր մտածելակերպը, մեր զգացմունքները և մենք ամեն բան կնկալենք այնպես ինչպես որ մենք ենք ցանկանում:  Սրա համար պետք չէ հատու կրթություն կամ այլ բաներ, հերիք է միայն որ մենք ինքներս մեզ փոխենք, անենք և ցանկանանք միմյանց բարին, և ամեն բան կվերադառնա մեզ: Դրա համար արժէ որ յուրաքանչյուր ոք փոխի իրեն, և դրա շնորհիվ կփոխվի նաև շրջակա աշխարհը: 

Եղիր այն փոփոխությունը ,որը ուզում ես տեսնել աշխարհի մեջ🌎✨: Один комментарий

Оставьте комментарий