Рубрика: Կտակարանային ընթերցումներ

Օրհնյալ լինի Սրբացված Հարությունդ, Տեր🕊

D11F75EA-46E8-4AF5-AF1B-B71B9E425E87

Զատիկը հայոց տոներից մեկն է, որը խորհրդանշում է բնության զարթոնքը:

Քրիստոսի հարությունը համարվում է Քրիստոնեության հիմքը:
——————————————————————————————————————————
«Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ եք կանգնել և մտիք եք անում դեպի երկինքը. այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինքը, այսպես կգա ինչպես նորան տեսաք երկինքը գնալիս» (Գործք Ա.11):
——————————————————————————————————————————
Հիսուս Քրիստոսը խաչելիությունից 40 օր հետո համբարձվեց երկինք: Բոլորը ուշադիր ծնկի եկած հետևում էին այդ տեսարանին: Այդ պահին հայտնվեցին երկու մարդիկ սպիտակ հանդերձներով և ասացին. «Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ եք կանգնել և մտիք եք անում դեպի երկինքը. այս Հիսուսը, որ ձեզանից վերացավ երկինքը, այսպես կգա ինչպես նորան տեսաք երկինքը գնալիս»:

Այս խոսքերը վկայում են նրա մասին որ Հիսուս Քրիստոսը երկրորդ անգամ էլ է գալու երկիր, բայց այս անգամ գալու է հրեշտակների հետ միասին և իր հարս եկեղեցուն տանելու է իր մոտ, որից հետո կկատարվի վերջին հայտնությունը: Հայտնության վերջին գլխում տեր Հիսուս Քրիստոսը ասել է «Ես շուտով գալիս եմ »: Եկեք բոլորս արթուն լինենք ես սպասենք մեր Փրկչի երկրորդ գալստին:

Հին և նոր կտակարաններում Ձատիկը հիշատակված է որպես 5 տաղավար տոներից մեկը: Երբ Հիսուս Քրիստոսին խաչեցին, նրա մահից հետո Իր մարմինը իջացրեցին խաչից ու դրեցին գերեզմանի մեջ: Հիսուսի խաչելիությունից երեք օր հետո`կիրակի օրը, Երբ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացել էին Քրիստոսի մարմինը անուշահոտ յուղերով օծելու, բայց նկատեցին որ քարը գլորված էր, իսկ գերեզմանը`դատարկ: Այդ ժամանակ նրանց երևացին երկու հրեշտակներ և ասացին.
——————————————————————————————————————————«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):
——————————————————————————————————————————
Երբ Հիսուս Քրիստոսը առաջին անգամ եկավ երկիր, Նա փառքով չեկավ: Նա ծնվեց սովորական ախոռում, և նրան դրեցին խոտով լի մսուրի մեջ: Նա չեկավ հզոր բանակներով, ինչպես Հրեաներն էին սպասում Իրենց Փրկչին: Փոխարենը Նա եկավ ասելու. 
——————————————————————————————————————————«Սիրեցեք ձեր թշնամիներին …բարի արեք ձեզ ատողներինև աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար»(Մատթեոս Ե.44):
——————————————————————————————————————————Նա մերժվեց և խաչվեց: Բայց Նա չի մերժվի Իր Երկրորդ Գալստյան ժամանակ․
——————————————————————————————————————————«քանզի ամեն ականջ պիտի լսի դաև ամեն ծունկ պիտի ծալվիև ամեն լեզու պիտի խոստովանիոր Հիսուսը Քրիստոսն է »(ՎևՈւ 88.104):
——————————————————————————————————————————Նրան կդիմավորեն որպես
——————————————————————————————————————————«տերերի Տեր, և թագավորների Թագավոր» (ՀայտնությունԺԷ.14):
Նա կկոչվի
—————————————————————————————————————————
«Սքանչելի, Խորհրդական,Հզոր Աստուած, ՀավիտենականությանՀայր, Խաղաղության Իշխան» (Եսայիա Թ.6):
—————————————————————————————————————————

Ցնծությամբ ու սիրով իրար ենք փոխանցում Սուրբ Ավետիսը` երջանկանալով հրաշափառ Հարությամբ Քո: Դու, որ մեզ համար խոնարհվեցիր` մարդացար, ապրեցիր մեզ հետ ու խաչվեցիր` մեր մեղքերի քավության համար: Տե´ր, արժանացրու  գոհությամբ փառավորել Քեզ և Սուրբ անունդ, լինել Քո արժանի զավակները: Սովորեցրու Քո նոր և կենդանի ճանապարհները, որ բացեցիր մեզ համար:Դու  Քո սիրո շնորհներով օժտիր մեզ, որպեսզի հավիտյանս հավիտենից երկրպագենք Քեզ ու պաշտենք Սուրբ անունդ. Ամեն:♥️🙏🕊

 

Оставьте комментарий